13:53  ,  19 օգոստոսի, 2014

Դենիս Թումասյան. Դեռ ցավեր ունեմ

«Դինամոյի» հետ հանդիպման առաջին խաղակեսում բախվեցի Կոկորինի հետ։ Ցավ զգացի եւ խնդրեցի փոխարինել ինձ, քանի որ չափազանց ցավալի էր խաղալ, ասել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության նորեկ «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը՝ խոսելով Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղում ստացած վնասվածքի մասին։

«Այնուհետեւ ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Բուժզննումը կոտրվածք կամ մկանի կտրվածք չհայտնաբերեց։ Բժիշկներն ասացին, որ հնարավոր է վնասել եմ նյարդս։ Ապաքինման համար հարկավոր կլինի ժամանակ։ Դեռ ցավեր ունեմ, նույնիսկ չեմ կարողանում մարզվել»,- Թումասյանի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Թումասյանը վնասվածքի պատճառով չէր կարողացել շարունակել հանդիպումը, որն ավարտվել է «Դինամոյի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում