17:40  ,  16 օգոստոսի, 2014

Լուի վան Գալի անհաջող նորամուտը Պրեմյեր լիգայում

Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը պարտությամբ նշեց անգլիական Պրեմյեր լիգայում: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության առաջին տուրում մանչեսթերցիները սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեցին ուելսյան «Սուոնսիին»:

Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջեւում էին հաշվի մեջ, սակայն 53-րդ րոպեին Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» պատասխան գոլը: Թվում էր, թե մանչեսթերցիները կխփեն նաեւ երկրորդ գոլը, սակայն 72-րդ րոպեին Լոնդոնի «Տոտոնհեմի» նախկին կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը հաղթանակ պարգեւեց «Սուոնսիին»:

Սա Լուի վան Գալի առաջին պարտությունն էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում: 

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի»՝ 1:2

Ուեյն Ռունի, 53 – Կի Սուն-Յոն, 29, Գիլֆի Սիգուրդսոն, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում