16:55  ,  14 օգոստոսի, 2014

Արտաշես Մինասյան. Հայաստանի հավաքականի մոտիվացիան այնքան էլ մեծ չէ

Այս թիմին էլ ամեն անգամ նույն կերպ խաղալը, անգամ հաղթելը դառնում է անհետաքրքիր: Գուցե կարելի է երիտասարդներին փորձարկել: Այս տղաները ամեն բանի հասել են: Նրանց մոտիվացիան այդքան էլ մեծ չէ:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, hամաշխարհային Oլիմպիադայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ վերջին չեմպիոն, այժմ մանկապատանեկան շախմատի ավագ մարզիչ Արտաշես Մինասյանը:

Պարոն Մինասյան, շախմատային Օլիմպիադան ավարտվում է. Հայաստանը չկարողացավ պաշտպանել տիտղոսը: Ինչի՞ հետեւանքով այդպես եղավ:

Վերջին շաբաթներին ես քաղաքում չէի, պատանիների հետ հավաքների էի: Մի քանի օրից տղաները կվերադառնան եւ իրենցից կիմանանք:

Վերջերս շատ է խոսվում, որ հավաքականին թարմ ուժեր եւ փոփոխություններ են պետք: Համամի՞տ եք, թե՞ պարզապես վերջին ժամանակների անհաջողությունները ժամանակավոր բնույթ են կրում:

Այո, պետք են: Այս թիմին էլ ամեն անգամ նույն կերպ խաղալը, անգամ հաղթելը արդեն դառնում է անհետաքրքիր: Գուցե կարելի է երիտասարդներին փորձարկել: Այս տղաները ամեն բանի հասել են: Նրանց մոտիվացիան այդքան էլ մեծ չէ:

Իսկ ովքե՞ր կարող են թարմացնել հավաքականը:

Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը: Կան տաղանդավոր երիտասարդներ: Պարտադիր չէ առաջին տեղ գրավելը: Պետք է երիտասարդներին հնարավորություն տալ:

Սերգեյ Մովսեսյանը անհատական մրցաշարերում ավելի հաջող է հանդես գալիս, քան հավաքականի կազմում: Ինչի՞ հետ է դա կապված:

Ինձ դժվար կլինի դա բացատրել: Բայց լինում է այդպես, որ անհատականում ավելի լավ են հանդես գալիս, քան հավաքականում: Գուցե հավաքականում պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, եւ դա ինչ-որ տեղ ազդում է: 

Չեք հասցրել հետեւել պարտիաներին, բայց ընդհանուր տպավորությունն ինչպիսի՞ն է: Ո՞ր հավաքականն իսկապես արժանի է չեմպիոնության:

Չինաստանը: Նրանք իսկապես շատ լավ հանդես եկան:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով