Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտին մոտեցող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում:
Հայաստանի հավաքականի մրցակիցն է Չեխիան, իսկ կանանց թիմը կհանդիպի իսպանացիների հետ: Հայաստանի թիմերը սպիտակներով հանդես կգան առաջին եւ երրորդ խաղատախտակների վրա: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 13:00-ին:
Օլիմպիադա-2014. 11-րդ տուր
Հայաստան - Չեխիա
Լեւոն Արոնյան (2805) - Դավիդ Նավարա (2716)
Վիկտոր Լազնիկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686)
Սերգեյ Մովսեսյան (2672) - Զբինեկ Հրաչեկ (2634)
Վլաստիմիլ Բաբուլա (2549) - Վլադիմիր Հակոբյան (2655)
Կանայք
Հայաստան - Իսպանիա
Էլինա Դանիելյան (2490) - Սաբրինա Վեգա Գուտյերես (2395)
Օլգա Ալեքսանդրովա (2424) - Լիլիթ Մկրտչյան (2453)
Լիլիթ Գալոյան (2275) - Անա Մաթնաձե (2385)
Մուրիլո Արանազ (2314) - Մարիա Կուրսովա (2313)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում