12:28  ,  12 օգոստոսի, 2014

Երկրպագուներին արգելվեց «Օլդ Տրաֆորդ» բերել նոութբուքեր եւ պլանշետներ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է կայացրել երկրպագուներին արգելել «Օլդ Տրաֆորդ» ստադիոն բերել նոութբուքեր եւ պլանշետներ, հաղորդում է Daily Mail-ը։

Անգլիական ակումբի ղեկավարության կարծիքով, երկրպագուները կարող են դրանց միջոցով մյուսներին խանգարել հետեւել ֆուտբոլին։ Բացի այդ, նման տեխնիկայով հնարավոր է կատարել հանդիպման ամբողջական տեսաձայնագրություն։

2010 թվականին նման արգելք էր սահմանել «Նյու Յորք Յանկիզ» բեյսբոլային ակումբը, սակայն երկու տարի անց այն չեղյալ էր համարվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում