19:00  ,  11 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Լեւոն Արոնյանի հերթական ոչ ոքին

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց սերբ Իվան Իվանիշեւիչի հետ։ Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։ Սա ՖԻԴԵ-ի երկրորդ համարի 6-րդ ոչ ոքին էր անցկացրած 8 պարտիաներում։ Արոնյանը երկու հաղթանակ է տարել։

Շարունակվում են Միլոշ Պերունովիչ - Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան - Նիկոլա Սեդլակ եւ Ալեքսանդր Ինջիչ - Վլադիմիր Հակոբյան պարտիաները։

Հիշեցնենք, որ 9-րդ տուրից առաջ թիմերն ունեին 12-ական միավոր։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով