21:21  ,  9 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Հայաստան - ԱՄՆ՝ 2:2

41-րդ համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ամերիկացիների հետ: Մրցամարտն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Էլինա Դանիելյանն առավելության հասավ Իրինա Կրուշի նկատմամբ: Ոչ ոքի ավարտվեցին Աննա Զատոնսկիխ - Լիլիթ Մկրտչյան եւ Լիլիթ Գալոյան - Տաթեւ Աբրահամյան պարտիաները: Մարիա Կուրսովան սեւերով պարտվեց Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորին: Կանանց Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր:

Համաշխարհային օլիմպիադա, 7-րդ տուր

Կանայք

Հայաստան (2383) - ԱՄՆ (2390)՝ 2:2

Էլինա Դանիելյան (2490) - Իրինա Կրուշ (2474)՝ 1:0

Աննա Զատոնսկիխ (2466) - Լիլիթ Մկրտչյան (2453)՝ 0.5:0.5

Լիլիթ Գալոյան (2275) - Տաթեւ Աբրահամյան (2366)՝ 0.5:0.5

Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսոր (2252) - Մարիա Կուրսովա (2313)՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով