Նորվեգիայի Տրոմյսո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Անգլիայի թիմի հետ: Սերգեյ Մովսեսյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի շախմատիստներն առաջ անցան հաշվի մեջ՝ 2:3: Երրորդ համարների պայքարում Սերգեյ Մովսեսյանը սեւերով 47-րդ քայլում առավելության հասավ փորձառու գրոսմայստեր Նայջել Շորթի նկատմամբ:
Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը վաստակել էին կեսական միավոր: Շարունակվում է Գավեյն Ջոնսի եւ Գաբրիել Սարգսյանի պարտիան:
Օլիմպիադա-2014. 6-րդ տուր
Տղամարդիկ
Անգլիա - Հայաստան
Մայքլ Ադամս (2740) - Լեւոն Արոնյան (2805)՝ 0.5:0.5
Գավեյն Ջոնս (2665) - Գաբրիել Սարգսյան (2686)
Նայջել Շորթ (2665) - Սերգեյ Մովսեսյան (2672)՝ 0:1
Մեթյու Սադլեր (2653) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5:0.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում