Հայտնի են շախմատի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականների կազմերը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրի մրցամարտերում:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը կխաղա Նորվեգիայի հետ, իսկ կանանց թիմը կհանդիպի Լիտվային: Տուրի կենտրոնական պարտիայում կմրցեն աշխարհի ուժեղագույն շախմատիստներ Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը։
Հիշեցնենք, որ չորրորդ տուրից հետո Հայաստանի թիմերն ունեն 6-ական միավոր։
Պարտիաների մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 16։00-ին։
Օլիմպիադա-2014. 5-րդ տուր
Տղամարդիկ
Հայաստան - Նորվեգիա
Լեւոն Արոնյան (2805) - Մագնուս Կարլսեն (2877)
Գաբրիել Սարգսյան (2686) - Սիմեն Ագդեստեյն (2630)
Սերգեյ Մովսեսյան (2672) - Յոն Լյուդվիգ Համեր (2628)
Վլադիմիր Հակոբյան (2655) - Լեյֆ Էրլենդ Յոհանեսեն (2525)
Կանայք
Լիտվա - Հայաստան
Դեյմանտե Դաուլիտե (2386) - Էլինա Դանիելյան (2490)
Սալոմեյա Զակսայիտե (2170) - Լիլիթ Մկրտչյան (2453)
Լայմա Դոմարկաիտե (2160) - Լիլիթ Գալոյան (2275)
Դոմինիկա Բատկովսկիտե (2117) - Մարիա Կուրսովա (2313)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում