20:26  ,  4 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Կանանց հավաքականի երրորդ անընդմեջ հաղթանակը

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով հաղթեց Վիետնամի թիմին։

Լիլիթ Մկրտչյանն եւ Մարիա Կուրսովան պարտիաններն ավարտեցին հաղթանակով, իսկ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը ոչ ոքի խաղացին։ Սա կանանց հավաքականի երրորդ անընդմեջ հաղթանակն էր։ Մինչ այդ, հայ շախմատիստուհիները 4։0 հաշվով հաղթել էին Գվատեմալայի եւ Բանգլադեշի հավաքականներին։

Հիշեցնենք, որ տղամարդկանց հավաքականը երրորդ տուրում 1.5։2.5 հաշվով զիջել է ֆրանսիացիներին։

Օլիմպիադա-2014. երրորդ տուր, կանայք

Հայաստան – Վիետնամ՝ 3։1

Էլինա Դանիելյան - Նգուեն՝ 0.5։0.5

Հոանգ Նու – Լիլիթ Մկրտչյան՝ 0։1

Լիլիթ Գալոյան   - Հոանգ Բաո՝ 0.5։0.5

Լուոնգ - Մարիա Կուրսովա՝ 0։1  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով