23:44  ,  2 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Մաթյե Վալբուենան՝ Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ

Ֆրանսիայի հավաքականի ու «Մարսելի» կիսապաշտպան Մաթյե Վալբուենան տեղափոխվեց Մոսկվայի «Դինամո», հայտնում է ռուսական ակումբի թվիթերյան էջը:

Բուժզննում անցնելուց հետո 29-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել դինամոյականների հետ:

Վալբուենան 2006-ից էր հանդես գալիս «Մարսելում», որի կազմում մասնակցել է նախորդ առաջնության 41 խաղերի՝ խփելով 3 գոլ:

Հիշեցնենք, որ «Դինամոյում» է խաղում նաեւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում