23:15  ,  2 օգոստոսի, 2014

«Շիրակի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բոավիշտա»

Գյումրիի «Շիրակի» սենեգալցի կիսապաշտպան Լի Լամին Յորոն պաշտոնապես տեղափոխվել է պորտուգալական «Բոավիշտա», հայկական ակումբի կայքը: 

Պորտուգալական ակումբի հետ 25-ամյա Յորոյի պայմանգիրը նախատեսված է 3 տարով: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: 

Հիշեցնենք, որ Յորոն «Շիրակում» հանդես էր գալիս 2011-ից: 2013-ի ամռանը նա տեղափոխվեց իսրայելական «Բնեյ Յեհուդա», իսկ վեց ամիս անց կրկին վերադարձավ «Շիրակ»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում