14:14  ,  2 օգոստոսի, 2014

Սեֆերովիչը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

Ֆուտբոլի Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Հարիս Սեֆերովիչը տեղափոխվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»: Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նախկին ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ: Նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով, հաղորդում է «Այնտրախտի» կայքը:

Իսպանիայի անցած առաջնությունում Սեֆերովիչը մասնակցել է 24 հանդիպման, խփել է երկու գնդակ, կատարել է նույնքան գոլային փոխանցում:

Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Սեֆերովիչը մասնակցել է չորս հանդիպման եւ խփել է մեկ գնդակ՝ Շվեյցարիայի թիմի հետ հասնելով 1/8 եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում