12:59  ,  2 օգոստոսի, 2014

Խուան Կուադրադոն համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»

Իտալական «Ֆիորենտինայի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն պատրաստ է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է Mundo Deportivo-ն։

26-ամյա ֆուտբոլիստը տվել է իր բանավոր համաձայնությունը, սակայն կատալոնական ակումբը դեռ նրա համար պետք է պայքարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Կոլումբացու տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Կուադրադոն խփել է մեկ գնդակ եւ կատարել չորս գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում