09:15  ,  2 օգոստոսի, 2014

Բարտոմեու. Տրանսֆերային պատուհանը դեռ չի փակվել «Բարսելոնայի» համար

«Բարսելոնայի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Խոսեպ Մարիա Բարտոմեուն ակնարկել է, որ կատալոնական ակումբը դեռ կարող է նոր ձեռքբերումներ կատարել մինչեւ տրանսֆերային պատուհանի ավարտը։

«Տրանսֆերային պատուհանը դեռ չի փակվել, քանի որ դա տեղի կունենա միայն մեկ ամսից։ Կարծում եմ՝ դեռ կարող ենք ինչ-որ բան անել տրանսֆերային շուկայում»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իսպանիայի փոխչեմպիոնի գլխավոր տրանսֆերային նպատակն է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։

Հիշեցնենք, որ ամռանը «Բարսելոնան» ձեռք է բերել չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյին, գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին եւ ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս