11:45  ,  7 մայիսի, 2024

Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ներկայացուցիչը մեկնաբանել է գերմանական մամուլի տեղեկությունները, թե Մյունխենի «Բավարիան» ցանկանում է վերադարձնել Գվարդիոլային ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնից գերմանացի Թոմաս Տուխելի հեռանալուց հետո։

«Պեպն իր սրտում է պահում «Բավարիան», բայց նա այս ամռանը «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու ծրագրեր չունի։ Նա շատ երջանիկ է այստեղ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ «Բավարիա» վերադառնալը չի դիտարկվում»,- Գվարդիոլայի ներկայացուցիչի խոսքը մեջբերում է Sky Sport Germany-ն։

Գվարդիոլան «Բավարիան» գլխավորել է 2013-2016 թվականներին՝ նվաճելով 7 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում