12:14  ,  7 մայիսի, 2024

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ասուլիսը Երեւանում՝ ուղիղ

2027 թվականին Երեւանը կընդունի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այդ առիթով Երեւանում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող մամուլի ասուլիսում նա կպատասխանի լրագրողների հարցերին։

Ծանրամարտի աշխարհի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում: Այն կլինի նաեւ 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում