10:50  ,  1 օգոստոսի, 2014

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Ռոյսի ծառայություններով

Կատալոնական «Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին։

25-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, ինչն առաջացրել է մի շարք եվրոպական սուպերակումբների հետաքրքրությունը։ Ռոյսի պայմանագրի համաձայն՝ 2015 թվականի ամռանը նա 35 միլիոն եվրոյով կկարողանա հեռանալ «Բորուսիայից»։ Դրանից կփորձի օգտվել կատալոնական ակումբը, փոխանցում է Mundo Deportivo-ն։

Գերմանացու ծառայություններով հետաքրքրվում են նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Մյունխենի «Բավարիան»։

Գերմանիայի նախորդ առաջնությունում Մարկո Ռոյսը մասնակցել է 30 խաղի՝ դառնալով 16 գոլի եւ 13 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով նա բաց թողեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում