Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Մադրիդի «Ռեալի» ու Հռոմի «Ռոմայի» միջեւ International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ տուրի խաղից առաջ եւ հետո:
«Ռոմայի» եւ Մալիի հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտան խաղից առաջ հրաժարվել է սեղմել Արքայական ակումբի պորտուգալացի պաշտպան Պեպեի ձեռքը: Բացի այդ, խաղից հետո կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ջրի շիշը նետել է Պեպեի վրա, գրում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կեյտայի եւ Պեպեի միջեւ կոնֆլիկտը սկսվել էր «Էլ Կլասիկոների» ժամանակ: Սեյդու Կեյտան «Բարսելոնայում» խաղացել է 2008-2012-ը: Նա վերջերս իսպանական «Վալենսիայից» է տեղափոխվել «Ռոմա»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում