Կեյտան չի սեղմել Պեպեի ձեռքը՝ ջրի շիշը նետելով պորտուգալացու վրա

11:25   30 հուլիսի, 2014

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Մադրիդի «Ռեալի» ու Հռոմի «Ռոմայի» միջեւ International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ տուրի խաղից առաջ եւ հետո:

«Ռոմայի» եւ Մալիի հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտան խաղից առաջ հրաժարվել է սեղմել Արքայական ակումբի պորտուգալացի պաշտպան Պեպեի ձեռքը: Բացի այդ, խաղից հետո կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ջրի շիշը նետել է Պեպեի վրա, գրում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կեյտայի եւ Պեպեի միջեւ կոնֆլիկտը սկսվել էր «Էլ Կլասիկոների» ժամանակ: Սեյդու Կեյտան «Բարսելոնայում» խաղացել է 2008-2012-ը: Նա վերջերս իսպանական «Վալենսիայից» է տեղափոխվել «Ռոմա»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։