16:45  ,  28 հուլիսի, 2014

Ռոնալդինյոն կհեռանա «Աթլետիկո Մինեյրոյից»

2005 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մտադիր է հեռանալ բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյից», հաղորդում է Tuttomercatoweb.com-ը։

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանն արդեն խնդրել է ակումբի ղեկավարությանը խզել պայմանագիրը։ Բրազիլացին դժգոհ է, որ վերջին ամիսներին գրեթե չի ստանում խաղային ժամանակ։

«Աթլետիկո Մինեյրոյից» հեռանալու դեպքում կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում կամ Մերձավոր Արեւելքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում