15:46  ,  28 հուլիսի, 2014

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը կտեղափոխվի «Աթլետիկո»

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը կարիերան կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյում», հաղորդում է Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ, եւ 23-ամյա ֆուտբոլիստը մադրիդցիների հետ պայմանագիր կկնքի բուժզննում անցնելուց հետո։

Հիշեցնենք, որ Գրիզմանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրած 202 խաղում դարձել է 52 գոլի եւ 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում