00:40  ,  28 հուլիսի, 2014

Պաշտոնական. Դեյան Լովրենը՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

Անգլիական «Սաութհեմփթոնի» եւ Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենը տեղափոխվել է «Լիվերպուլ», հայտնում է ակումբի կայքը:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ 25-ամյա Լովրենի տրանսֆերը կկազմի 24 միլիոն եվրո: Ավելի վաղ «Սաութհեմփթոնից» «Լիվերպուլ» էին տեղափոխվել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ադամ Լալանան ու Ռիկի Լամբերտը: Լովրենը 2013-ին ֆրանսիական «Լիոնից» էր միացել «Սաութհեմփթոնին»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում