17:50  ,  26 հուլիսի, 2014

Ռոնալդինյոն շնորհակալություն է հայտնել Դեկուին

Բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» հարձակվող Ռոնալդինյոն գովստի խոսքեր է ասել կատալոնական «Բարսելոնայում» իր նախկին ակումբակից Դեկուի հասցեին: Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը հուլիսի 25-ին անցկացրել էր հրաժեշտի խաղը:

«Դեկուն մեկն է այն մեծագույն ֆուտբոլիստներից, ում հետ ես դուրս եմ եկել խաղադաշտ եւ դարձել եմ չեմպիոն: Ընկե՛ր, շնորհակալություն քեզ ամեն ինչի համար: Շնորհավորում եմ քեզ հաջողված կարիերայի համար: Արժանին եմ մատուցում քեզ»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Պորտու-2004» - «Բարսելոնա-2006» խաղն ավարտվել էր 4:4 հաշվով: Դեկուն գոլ էր խփել թիմերից յուրաքանչյուրի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում