13:18  ,  26 հուլիսի, 2014

Ռունի. Վան Գալը նոր խաղաոճ է հաղորդում «Մանչեսթեր Յունայթեդին»

Լուի վան Գալը հրաշալի մարզիչ է, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին:

«Ընդամենը մի քանի օր եմ անցկացրել Վան Գալի հետ, բայց արդեն հստակ է, որ նա շատ ուժեղ մասնագետ է, որը հրաշալի է կազմակերպում մարզումները: Նա նոր խաղաոճ է հաղորդում «Մանչեսթեր Յունայթեդին»: Այդ խաղաոճին պետք է հարմարվել: Հրաշալի է, որ այն արդեն տալիս է պտուղներ՝ 7:0 հաշվով հաղթանակ: Այդ խաղաոճն իմ սրտով է: Հաճելի է լսել, որ մարզիչը մտադիր է խաղալ երկու հարձակվողներով»,- Ուեյն Ռունիի խոսքը մեջբերում է telegraph-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջագայության է ԱՄՆ-ում: Առաջին խաղում Լուի վան Գալի ղեկավարությամբ «Յունայթեդը»  7:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ուժեղագույն թիմերից մեկին՝ «Լոս Անջելես Գելաքսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում