13:31  ,  25 հուլիսի, 2014

Անչելոտին հաջորդ մրցաշրջանում չի կիրառի դարպասապահների ռոտացիա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մեկնարկից առաջ որոշում կկայացնի հիմնական դարպասապահի վերաբերյալ։ Իտալացի մասնագետը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում չի կիրառի դարպասապահների ռոտացիա։

«Կեյլոր Նավասն այս պահին «Ռեալի» ֆուտբոլիստ չէ։ Նախապատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին, եւ Իկեր Կասիլյասը սկսել է մարզվել։ Մեզ համար դարպասապահների հարցը խնդիր չէ։ Նախորդ մրցաշրջանում շատ էին խոսում այդ մասին, սակայն չէի լսում դրանք։

Պրիմերայի մեկնարկից առաջ կորոշեմ, թե ով կլինի թիմի հիմնական դարպասապահը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Իկեր Կասիլյասը «Ռեալի» դարպասը պաշտպանում էր Իսպանիայի գավաթի խաղարկությունում եւ Չեմպիոնների լիգայում, իսկ Դիեգո Լոպեսը՝ Պրիմերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում