10:50  ,  25 հուլիսի, 2014

«Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել եւս մեկ հարձակվողի

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է շվեդական «Հեկեն» ակումբի հարձակվող Կարլոս Ստրանդբերգի ծառայություններով, հաղորդում է Bild-ը։

Գերմանական ակումբը համաձայնեցրել է 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Նրա համար Գերմանիայի փոխչեմպիոնը կվճարի 1.5 միլիոն եվրո։ Շվեդ հարձակվողն ունի հիանալի տեխնիկա, ինչպես նաեւ լավ ֆիզիկական տվյալներ։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» արդեն ձեռք է բերել Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեին եւ կոլումբացի Ադրիան Ռամոսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում