18:09  ,  24 հուլիսի, 2014

Պիկեն, Շակիրան, Միլանը եւ կովերը (ֆոտո)

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն կոլումբացի երգչուհի Շակիրայի եւ որդու՝ Միլանի հետ լուսանկարվել է անասնաֆերմայում, հաղորդում է dailymail-ը։ Իսպանացի ֆուտբոլիստն աշխարհի առաջնությունից հետո դեռ արձակուրդի մեջ է։ Նա կատալոնական ակումբին կմիանա հուլիսի 24-ին։ Ավարտվում է նաեւ Խորդի Ալբայի, Սերխիո Բուսկետսի, Չավիի, Անդրես Ինյեստայի, խորվաթ Իվան Ռակիտիչի եւ կամերունցի Ալեքսանդր Սոնգի արձակուրդը։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում