11:10  ,  24 հուլիսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» 64 միլիոն եվրո է պատրաստել Կավանիի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ցանկացած պահի վճարել 64 միլիոն եվրո ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի համար, հաղորդում է A Bola-ն։

Գոյություն ունի ակումբների միջեւ փոխանակության հնարավորություն. Կավանին կտեղափոխվի Մանչեսթեր, իսկ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին՝ Փարիզ։

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում 27-ամյա ուրուգվայցին մասնակցել է 30 հանդիպման, դարձել 16 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում անցկացրած չորս խաղում նա խփել է մեկ գնդակ եւ կատարել մեկ արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում