22:16  ,  23 հուլիսի, 2014

Ժերեմի Մաթյեի շնորհանդեսը «Բարսելոնայում» կկայանա հուլիսի 24-ին

Կատալոնական «Բարսելոնան» հուլիսի 24-ին կանցկացնի ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեի շնորհանդեսը, հաղորդում է Իսպանիայի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը։ Շնորհանդեսը կկայանա «Կամպ Նոու» ստադիոնում։

30-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ պայմանագիր է կնքել «4 տարի + 1 տարի» համակարգով։ «Բարսելոնան» «Վալենսիային» կվճարի 20 միլիոն եվրո։

«Ակումբը գիտի, թե ինչպես եմ խաղում։ Կանեմ ինձանից պահանջվող ամեն ինչ։ «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է։ Հիանալի հնարավորություն է ինձ համար»,- ասել է Մաթյեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս