18:48  ,  23 հուլիսի, 2014

Աղվան Պապիկյանը հեռացավ «Փյունիկից»

Երեւանի «Փյունիկը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը լեհական «Լոձ» ակումբի սան է, որի կազմում հանդես է եկել մինչեւ 2013 թվականը: Դրանից հետո նա տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», իսկ 2013 հուլիսին համալրել «Փյունիկը», որի հետ դարձել է Հայաստանի գավաթակիր։ Պապիկյանը 2014-ին մարտին հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել էր Ռուսաստանի դեմ ընկերական խաղին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում