18:28  ,  23 հուլիսի, 2014

Ռոդրիգեսի ուսին նստած մորեխը հաշվում է «Ռեալի» նախագահի նետած թղթադրամները (ծաղրանկար)

Մադրիդի «Ռեալը» հուլիսի 22-ին պաշտոնապես ներկայացրեց Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։ 23-ամյա ֆուտբոլիստի համար Արքայական ակումբը վճարեց 80 միլիոն եվրո։

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի տրանսֆերին։

Ծաղրանկարում ներկայացվում է, թե ինչպես է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը օդ նետում թղթադրամները, իսկ Ռոդրիգեսի ուսին նստած մորեխը հաշվում դրանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում