13:30  ,  23 հուլիսի, 2014

Լոիկ Ռեմին 5 տարվա պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ

Լոնդոնի ՔՊՌ-ի ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմին 5 տարվա պայմանագիր կնքեց անգլիական «Լիվերպուլի» հետ:

Lequipe-ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար լիվերպուլցիները կվճարեն 13.3 միլիոն եվրո: Ռեմին արդեն բուժզննում է անցել Բոստոնում, որտեղ հավաք է անցկացնում Բրենդան Ռոջերսի թիմը:

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը վարձավճարով խաղում էր անգլիական «Նյուքասլում», որի կազմում Պրեմյեր լիգայի 26 խաղերում խփեց 14 գոլ: Ռեմին 2013-ին ֆրանսիական «Մարսելից» էր տեղափոխվել ՔՊՌ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում