17:55  ,  22 հուլիսի, 2014

Խամես Ռոդրիգեսը՝ ֆուտբոլի պատմության 5-րդ ամենաթանկ տրանսֆեր

«Մոնակոյից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը ֆուտբոլի պատմության 5-րդ ամենաթանկ գործարքն է։

23-ամյա ֆուտբոլիստին գնելու համար Արքայական ակումբը վճարեց 80 միլիոն եվրո։ Այդ ցուցանիշով Խամեսին գերազանցում են միայն բրազիլացի Նեյմարը, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ուելսցի Գարեթ Բեյլը եւ կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Լուիս Սուարեսը։

Հիշեցնենք, որ Նեյմարի՝ բրազիլական «Սանթոսից» «Բարսելոնա» տրանսֆերը պաշտոնապես նշվել էր 57 միլիոն եվրո, սակայն դատավարությունից հետո պարզվեց, որ գործարքը կազմել է 111․7 միլիոն եվրո։ Դրա պատճառով «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հրաժարական տվեց։

Ֆուտբոլի պատմության 10 ամենաթանկ տրանսֆերները  

1. Նեյմար («Սանթոսից»՝ «Բարսելոնա» - 111․7 միլիոն եվրո, 2013թ.)

2. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Ռեալ» - 96, 2009թ.)

3․ Գարեթ Բեյլ («Տոտենհեմից»՝ «Ռեալ» - 91, 2013թ.)

4․ Լուիս Սուարես («Լիվերպուլից»՝ «Բարսելոնա» - 81, 2014թ.)

5․ Խամես Ռոդրիգես («Մոնակոյից»՝ «Ռեալ» - 80, 2014թ.)

6. Զլատան Իբրահիմովիչ («Ինտերից»՝ «Բարսելոնա» - 69, 2009թ.)

7. Զինեդին Զիդան («Յուվենտուսից»՝ «Ռեալ» - 69, 2001թ.)

8. Կակա («Միլանից»՝ «Ռեալ» - 65, 2008թ.)

9. Էդինսոն Կավանի («Նապոլիից»՝ ՊՍԺ - 64, 2013թ.)

10. Լուիշ Ֆիգու («Բարսելոնայից»՝ «Ռեալ» - 60, 2000թ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում