23:47  ,  11 հուլիսի, 2014

Լուիս Սուարեսը «Բարսելոնայում» բաց կթողնի 10-ից ավելի հանդիպում

Աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար չորս ամսով ֆուտբոլից հեռացված Լուիս Սուարեսը չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» մասնակցությամբ 12 հանդիպումների:

«Լիվերպուլից» կատալոնական ակումբ տեղափոխված Լուիս Սուարեսի որակազրկումն ավարտվում է հոկտեմբերի 26-ին: Նա կկարողանա խաղալ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում առաջին հանդիպումը Սուարեսը կարող է անցկացնել միայն նոյեմբերի 4-ին՝ չորրորդ տուրում: Ստացվում է, որ Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Բարսելոնայում» բաց կթողնի 9 խաղ Իսպանիայի առաջնությունում եւ 3 խաղ՝ Չեմպիոնների լիգայում:

Լուիս Սուարեսը եւ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձելու են որակազրկումը բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում