23:15  ,  10 հուլիսի, 2014

Պաշտոնական. Ալեքսիս Սանչեսը տեղափոխվեց «Արսենալ»

Չիլիի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»: Անգլիական ակումբը տեղափոխության մասին արել է պաշտոնական հայտարարություն: Տրանսֆերի արժեքը չի նշվում, սակայն բրիտանական մամուլի տվյալներով այն կազմել է 32 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ պայմանագիրը չորս տարով է:

Ալեքս Սանչեսը բուզննում է անցել Լոնդոնում, իսկ նոր թիմին կմիանա հուլիսի վերջում, երբ կավարտվի նրա արձակուրդը:

Կարիերայի ընթացքում Ալեքսիս Սանչեսը հանդես է եկել նաեւ «Կոբրելոա», «Կոլո Կոլո», «Ռիվեր Փլեյթ» եւ «Ուդինեզե» ակումբներում: Չիլիի հավաքականում անցկացրած 71 հանդիպումներում խփել է 24 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում