17:15  ,  7 հուլիսի, 2014

Սերբ լեգեոնականները հեռացան «Ալաշկերտից»

«Ալաշկերտի» սերբ լեգեոնականներ Դարկո Վուչիչն ու Դուշան Մլադենովիչը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը հայկական ակումբի հետ: 

Վուչիչն ու Մլադենովիչն «Ալաշկերտին» միացել էին այս տարվա ձմռանը եւ առաջնության գարնանային հատվածում մասնակցեցին համապատասխանաբար 13 եւ 14 խաղի: Այդ ընթացքում Վուչիչը դարձավ 4 գոլի հեղինակ, փոխանցում է «Ալաշկերտի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով