16:32  ,  24 փետրվարի, 2012

ԲԿՄԱ-ն նոր գլխավոր մարզիչ ունի

Հոկեյի միջազգային լիգայի ներկայացուցիչ մոսկովյան ԲԿՄԱ-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վյաչեսլավ Բուցաեւը, գրում է Sportbox.ru-ն։

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Յուլիուս Շուպլերի հեռացումից հետո Բուցաեւը նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

1992թ. օլիմպիական չեմպիոնը փետրվարի 23-ին պաշտոնապես գլխավորեց մոսկովյան ակումբը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով