18:38  ,  18 հոկտեմբերի, 2013

«Ամենակեղտոտ» հնարքը հոկեյի պատմության մեջ

Կազանի «Ակ Բարսի» պաշտպան Գրիգորի Պանինը որակազրկվել է Հոկեյի մայրցամաքային լիգայի (ՀՄԼ) 11 խաղով «Մեդվեշչակի» հարձակվող Մետ Մերլիի դեմ արգելված ուժային հնարք՝ դիտավորյալ գլխին հարվածելու համար։ Հյուսիսային Ամերիկայում Պանինի խախտումը որակել են «ամենակեղտոտը» հոկեյի պատմության մեջ, գրում է Puck Daddy-ին Yahoo Sports-ում։

Նման խախտման համար կանոնադրությամբ նախատեսված է առավելագույնը 10 հանդիպման որակազրկում։ Սակայն ընթացիկ մրցաշրջանում Պանինն արդեն ուներ մեկ կարգապահական տուգանք, եւ որակազրկումը հասել է 11 հանդիպման, հաղորդում է ՀՄԼ-ի մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով