18:49  ,  18 ապրիլի, 2014

Էդգար Մանուչարյանի գոլը նպաստեց «Ուրալի» հաղթանակին

Եկատերինբուրգի «Ուրալը» 2։0 հաշվով հաղթել է Պերմի «Ամկարին» ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում։

Հանդիպման առաջին գնդակը 67-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Մանուչարյանը։ Այդ գոլը երրորդն էր 27-ամյա հարձակվողի համար Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։ Մանուչարյանը փոխարինվել է 76-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով Ալեքսանդր Ստավպեցին։ Եկատերինբուրգի թիմի կազմում երկրորդ գնդակը խփել է ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիմիր Խոզինը։

26-րդ տուրից հետո «Ուրալը» վաստակել է 27 միավոր եւ բարձրացել 10-րդ տեղ։ «Ամկարը» 40 միավորով 7-րդն է։

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր.

«Ամկար» - «Ուրալ»՝ 0։2

Էդգար Մանուչարյան, 67, Վլադիմիր Խոզին, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում