12:18  ,  11 ապրիլի, 2014

Արթուր Եդիգարյանը գլխավորում է Ղազախստանի առաջնության ամենակոպիտ ֆուտբոլիստների ցուցակը (ֆոտո)

«Կայրաթի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Աստանայի» դեմ ապրիլի 9-ին կայացած խաղում ստացած կարմիր քարտից հետո գլխավորել է Ղազախստանի առաջնության ամենակոպիտ ֆուտբոլիստների ցուցակը:

Ղազախստանի առաջնության մեկնարկային 5 տուրերում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 425 րոպե եւ ստացել է 3 դեղին քարտ՝ մեկ անգամ հեռացվելով խաղադաշտից, փոխանցում է vesti.kz-ը:

Հիշեցնենք, որ «Աստանայի» դեմ խաղի վերջնամասում կարմիր քարտ էր ստացել նաեւ «Կայրաթի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում