19:21  ,  9 ապրիլի, 2014

Արթուր Եդիգարյանը ստացել է կարմիր քարտ

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում «Կայրաթը» տանը 0:0 հաշվով է ավարտել խաղն «Աստանայի» հետ:

Հանդիպման 89-րդ րոպեին կարմի քարտ են ստացել «Կայրաթի» 3 ներկայացուցիչներ, այդ թվում՝ թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով եղել է դաշտի տերերի մեկնարկային կազմում: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Եդիգարյանը նաեւ զգուշացվել է: 

«Կայրաթն» ունի 4 միավոր եւ բաժանում է 10-11-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով