Մարտի 22-ին Մոսկվայի «Սպարտակը» կհյուրընկալվի «Կրասնոդարին» ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում։
Championat.com-ը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգան հյուրերի մեկնարկային կազմում։
«Սպարտակ». Դիկան - Պարշիվլյուկ, Տասկի, Բոկետի, Կոմբարով - Գլուշակով, Ռոմուլո, Կոստա, Օզբիլիս, Խուրադո - Մովսիսյան։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։
Հիշեցնենք, որ 21-րդ տուրից հետո «Սպարտակը» 40 միավորով երրորդն է։ «Կրասնոդարն» ունի 34 միավոր՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում