16:34  ,  3 մայիսի, 2012

Մանչեսթեր. Վարագ Աղաջանյանն ավարտեց պայքարը

Մայիսի 3-ին Մանչեսթերում մեկնարկած թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում 54 կգ քաշային Վարագ Աղաջանյանը քառորդ եզրափակիչում 6։8 հաշվով պարտվեց բրիտանացի Բադրի Ամինին։

Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արման Երեմյանը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցում՝ նախապատրաստվելով քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը։

Մայիսի 3-ին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արման Երեմյանը նշեց, որ Հայաստանը հավաքականը հաջորդ երկու քաշային կարգերում ունի եվրոպայի առաջնության մեդալ նվաճելու հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում