14:52  ,  30 ապրիլի, 2012

49-ամյա Հոլիֆիլդը ցանկանում է մենամարտել Կլիչկոների հետ

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը Դոնեցկում հայտարարել է, որ նախկինի նման ցանկանում է մենամարտել Վիտալի կամ Վլադիմիր Կլիչկոյի հետ: Նկատենք, որ հոկտեմբերի 19-ին Հոլիֆիլդը կդառնա 50 տարեկան:

«Ես պատրաստ եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտել Կլիչկո եղբայրների հետ: Ես ամեն ինչ կանեմ հաղթելու համար: Ինձ անհրաժեշտ է նրանց համաձայնությունը»,- Հոլիֆիլդի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հոլիֆիլդը Դոնեցկում ներկա է եղել երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBAվարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վյաչեսլավ Սենչենկոյի եւ Պոլի Մալինյաջիի մենամարտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում