14:56  ,  16 օգոստոսի, 2014

Կլիչկոյի մրցակիցը մեղադրում է նրան լրտեսության մեջ

Բուլղարացի բռնցքամարտիկ Կուբրատ Պուլեւը հայտարարել է, որ ծանր քաշային կարգում WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն լրտեսներ է ուղարկել իր մարզումային ճամբար:

«Կլիչկոն կարող է ուղարկել ում ցանկանում է: Դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Եթե ցանկանում եք, ես կարող եմ հենց նրանց ներկայությամբ էլ մարզվել: Կլիչկոն շոու է սարքում, բայց նա չի ստիպի ինձ վախենալ»,- Պուլեւի խոսքը մեջբերում է kp.ua-ն:

IBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտը Վլադիմիր Կլիչկոն ու Կուբրատ Պուլեւը կանցկացնեն սեպտեմբերի 6-ին Համբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով