13:59  ,  30 ապրիլի, 2012

Տեւես. Հրաշալի թիմ է «Մանչեսթեր Սիթին»

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի ռմբարկու Կարլոս Տեւեսը հայտարարել է, որ հրաշալի է զգում իրեն ակումբում եւ չի պատրաստվում հեռանալ:

«Հրաշալի թիմ է «Մանչեսթեր Սիթին»: Ես չեմ հեռանա ակումբից, քանի որ ինձ դուրս է գալիս այստեղի մթնոլորտը եւ իմ նկատմամբ Մանչինիի վստահությունը, չնայած այն կրկեսին, որ ես սարքեցի անցած տարի:

Ես կմնամ ակումբում այնքան ժամանակ, մինչեւ այս նախագիծը բացարձակ հաջողություն չունենա: Ես շատ հավակնոտ մարդ եմ եւ համառորեն աշխատում եմ: Դա տալիս է արդյունք:  

«Յունայթեդի» հետ այսօրվա խաղում ես պետք է առաջին հերթին ինձ ապացում եմ, որ ցանկանում եմ եւ կարող եմ լինել չեմպիոն», - Տեւեսի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում