12:16  ,  30 ապրիլի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդի» դարաշրջանի վերջը

Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից առաջ Ֆրանսիայի հավաքականի եւ «Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտարարել է, որ այսօր կավարտվի «Յունայթեդի» դարաշրջանը:

«Սպառվել է «Յունայթեդի» ժամանակը: Իհարկե, մրցակիցը շատ փորձառու թիմ է, որին ես հարգում եմ: Սակայն մենք երիտասարդ ենք, հավակնոտ են եւ ցանկանում ենք այս տարի նվաճել չեմպիոնի տիտղոս: Ես վստահ եմ, որ մենք կնվաճենք:

Դա կլինի մեծագույն հաղթանակների մեր առաջին քայլը: Կարծում եմ` «Յունայթեդը» չի կարողանա մեզ մրցակցություն ցույց տալ ոչ այսօր, ոչ էլ առաջիկա տարիներին», - Նասրիի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում