09:44  ,  30 ապրիլի, 2012

Տեւեսը գնդակ կխփի եւ մեզ կդարձնի Անգլիայի չեմպիոն. Մանչինի

Տեւեսը գնդակ կխփի եւ մեզ կդարձնի Անգլիայի չեմպիոն, հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վճռական հանդիպումից առաջ:

«Ես կարծում եմ, որ ճակատագիրը թույլ կտա Տեւեսին այսօր գնդակ խփել եւ մեզ դարձնել չեմպիոն: Դա կլինի ակումբի պատմության ամենակարեւոր գոլը: Ես հավատում եմ Տեւեսին եւ հավատում, որ այսօր վերջապես կվճռվի չեմպիոնության հարցը:

Մանչեսթեր քաղաքի բախտը բերել է, որ Անգլիայի երկու լավագույն թիմերն այստեղ են: Ես վստահ եմ, որ մենք կհասնենք մեր նպատակին: Անհաջողության դեպքում` մենք հաջորդ տարի բոլորին կշրջանցենք», - Մանչինիի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում