02:05  ,  30 ապրիլի, 2012

Շարապովան ոչ մի շանս չտվեց Ազարենկոյին

Աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովան առաջին անգամ դարձավ Շտուտգարտի մրցաշարի հաղթող:

Եզրափակիչում Շարապովան վստահ հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ: Մեկ ժամ 24 րոպե տեւած մրցախաղում Մարիան հաղթեց 6:1, 6:4 հաշվով:  

25-ամյա Շարապովան առաջին անգամ էր մասնակցում Շտուտգարտի մրցաշարին:


Շտուտգարտ (WTA). եզրափակիչ

Վիկտորիա Ազարենկո (Բելառուս) – Մարիա Շարապովա (Ռուսաստան) - 1:6, 4:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով